Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է՝ հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում
պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա:
Նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկաքիմիական ցուցանիշները՝ խոնավություն և թթվայնություն, համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որը համային, հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։
Նշվում է, որ ներկա պահին խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի: