Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
«Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները:
Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ: Ծրագրի երկրորդ փուլում ևս 35 մանկապարտեզներում և 6 պոլիկլինիկաներում իրականացվելու են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ»,- գրել է Ավինյանը։