«Վերադարձ Երևան՝ հանդիպումներով լի օրվա համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջ շարժվելու ուղիներն ուսումնասիրելու համար: Եվրամիության նպատակը նույնն է՝ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։