Ստոկհոլմում շարունակվում են ցույցերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ՝ փոխանցում է ТАСС-ը:
Ակցիան կազմակերպել է Քրդական ժողովրդավարական հասարակական կենտրոնը, մասնակցում են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակցության ակցիայի նախաձեռնողները, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:
Միևնույն ժամանակ, Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Անկարայի կողմից իր այցի չեղարկման պայմաններում Թուրքիայի հետ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ երկխոսության շարունակությունն է ակնկալում։ Նրա խոսքով՝ Շվեդիան շատ է կարևորում Թուրքիայի հետ հարաբերությունները և «անհամբեր սպասում է անվտանգության և պաշտպանության ընդհանուր հարցերի շուրջ երկխոսության շարունակմանը»։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա՝ Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով: