Մադրիդում քաղաքացիական հասարակության ավելի քան 100 խմբեր կառավարության հրաժարականի պահանջով և Իսպանիայի գործող վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ բողոքի ակցիա են անցկացնում՝ հայտնում է ABC España գործակալությունը:
Ցուցարարները հանդես են գալիս «Հանուն Իսպանիայի, ժողովրդավարության և Սահմանադրության» կարգախոսով:
«Մենք հայտարարում ենք մեր ժողովրդավարության վատթարացման, մեր պետության թուլացման և մեր ինստիտուտների լուրջ հետընթացի մասին»,- նշել են ակցիայի մասնակիցները:
Հանրահավաքին միացել են նաև որոշ տեղական ընդդիմադիր քաղաքական գործիչներ։