Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ը աջակցո՞ւմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից տանկեր տրամադրելու գաղափարին:
Ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է Կիևին Leopard 2 մարտական տանկերի մատակարարումը թույլատրելու Բեռլինի մտադրության մասին միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն իր կողմից Ուկրաինային Abrams տանկեր տրամադրի: