Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն հունվարի 8-ին մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերի անմիջական մասնակցության նշաններ չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի և ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ հանդիպումից հետո։
«Իմ կարծիքով՝ զինված ուժերի ուղղակի մասնակցություն չի եղել։ Եթե զինվորականներից մեկն անձամբ է մասնակցել, ապա նա պատասխան կտա դրա համար, ինչպես ցանկացած քաղաքացի»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ զինվորականները հասկանում են, որ սոցիալիստ Լուլա դա Սիլվայի նոր կառավարությունը միջոցներ կձեռնարկի Բրազիլիայում անկարգությունների և ջարդերի կապակցությամբ:
Նախօրեին Լուլա դա Սիլվան խոստացել էր, որ բոլոր զինծառայողները, որոնք մասնակցել են հունվարի 8-ի բողոքի ակցիաներին, հարձակվել երկրի վարչական շենքերի վրա, կպատժվեն: