Այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը, այնուհետև վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում եղած խնդիրներին, նշել, որ ոչ միայն Պարեկային ծառայությունում, այլև բոլոր ոլորտներում՝ սկսած մտածելակերպից, ամեն ինչ բարեփոխման կարիք ունի:
Վարչապետը հավելել է, որ սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի դեմ, այլ հանուն ոստիկանի: Սա բարեփոխում է նաև քաղաքացու համար: