Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հնարավոր է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի չեզոք կարգավիճակից հրաժարվելու հնարավորությունը:
«Այժմ լուրջ քննարկում է ընթանում ինքներս մեզ պաշտպանելու մեր ունակության մասին. կարո՞ղ ենք արդյոք դա անել միայնակ, թե՞ պետք է ավելի մեծ դաշինքի մաս դառնանք»,- Սանդուի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ եթե Մոլդովայի քաղաքացիները ճանաչեն չեզոք կարգավիճակից հրաժարվելու անհրաժեշտությունը, դա պետք է տեղի ունենա ժողովրդավարական գործընթացի միջոցով:
Նշվում է, որ Հանրապետության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ամենամեծ խոչընդոտը Մերձդնեստրի խնդիրն է: