Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ կառույցում փոխնախարարների խորհրդակցության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն Արցախի համար բերում է ծանր հումանիտար հետևանքների։
«Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- նշված է ՀՀ ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: