Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ:
Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:
Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը: