Եվրամիությունը դժգոհ է Կոսովոյի խնդրի լուծման հարցում չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբինա Կուրտիի գործողություններից։ Այս կարծիքն է հայտնել Արևմտյան Բալկանների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը ուրբաթ Կուրտիի հետ հանդիպումից հետո։
Նա պարզաբանել է, որ բանակցություններն անցել են բաց և ազնիվ ձևաչափով, սակայն հանդիպումը հեշտ չի եղել, և միջազգային պատվիրակությունը՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչների, Կոսովոյի իշխանություններից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում Բելգրադի ու Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ըստ խնդրի վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 19-ին ընդունված բրյուսելյան համաձայնագրերի՝ Կոսովոյում պետք է ստեղծվի Սերբական մունիցիպալիտետների համայնք՝ չճանաչված հանրապետությունում բնակվող սերբերի ինքնակառավարման մարմին: Վուչիչը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը կատարել է բրյուսելյան համաձայնագրերի իր մասը, մինչդեռ կոսովցիները սկսած գործընթացը դադարեցրել են։