ԵՄ երկրները Ուկրաինային հատկացրել են մոտ 50 մլրդ եվրո օգնություն, որից 10 միլիարդը՝ ռազմական ոլորտում, ուրբաթ Մադրիդում կայացած «Նոր տնտեսություն» ֆորումի մրցանակաբաշխության ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եթե գումարեք այն ամենը, ինչ Եվրոպան արել է Ուկրաինայի համար, ոչ միայն ռազմական աջակցությունը, որը ես պնդում էի, այլև տնտեսական, մակրոֆինանսական, մարդասիրական բոլոր տեսակի օգնությունները, ապա այն մոտեցել է 50 միլիարդ եվրոյին»,- ասել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ուկրաինային կազմել է 17 մլրդ եվրո, իսկ ԵՄ երկրներինը՝ գրեթե 10 մլրդ, Եվրամիության ընդհանուր օգնությունն ամենամեծն է։