Ուկրաինան Բախմուտի ուղղությամբ ամեն օր եռանիշ թվով զինվորական է կորցնում,- հայտնել է գերմանական «Շպիգելը»՝ հղում անելով Հետախուզության դաշնային ծառայությանը:
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը նույնպես կրում է հսկայական կորուստներ միևնույն ուղղությամբ ընթացող մարտերում:
Միաժամանակ Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսն էլ հերքել է տեղեկությունը, թե Բեռլինը դեմ է Կիևին «Լեոպարդ» տանկեր տրամադրելուն: Նա ասել է, որ այդ ուղղությամբ քննարկումները դեռ շարունակվում են:
Նախարարի խոսքով՝ տանկերի տրամադրման կողմ և դեմ փաստարկները ծանրակշիռ են, և պետք է որոշումն արդարացված լինի:
Հիշեցնենք, որ Գերմանական Ռամշտայն ավիաբազայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը։ Այն նվիրված է Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մատակարարմանը:
Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։