Հայազգի ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Խաղից հետո Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է «Արցախ, պինդ մնա»՝ այդ կերպ իր աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղին։
Ռուսաստանցի մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիշիոկան։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանց հանդիպումը կկայանա հունվարի 22-ին: