Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցերով ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ադամսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են սկսել ռուսական առգրավված ակտիվների մի մասի փոխանցումն Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել Արևմուտքում սառեցված Ռուսաստանի փողերն օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար։ Նա ընդգծել էր, որ Մոսկվան պետք է փոխհատուցի Կիևին։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը նույնպես չի բացառել, որ երկիրը ռուսական սառեցված ակտիվները կուղղի Ուկրաինայի վերականգնմանը: Սակայն, ըստ նրա, նման քայլի իրավական հիմք դեռ չկա։
Հունվարի 12-ին էլ Եվրահանձնաժողովն աջակցել է Էստոնիայի մտադրությանը՝ սկսել ռուսական ֆինանսական ակտիվների բռնագրավումը՝ չսպասելով միության մյուս երկրներին։