Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Իրանին Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքների հարաբերություն հաստատելու համար:
«Իմ վերաբերմունքը այն հարցին, որ Թեհրանն ու Երևանը քույր քաղաքներ են դարձել, բացասական է։ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, և դա աններելի է։ Մենք նրանց եղբայրներ էինք անվանում, սակայն համոզվեցինք, որ օտար ենք»,- ասել է Իրանից խիստ վիրավորված Փաշազադեն։