Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 19-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Տոկաևը նաև հրամանագիր է ստորագրել բոլոր մակարդակների մասլիխատների՝ տեղական ներկայացուցչական մարմինների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարել է աշխատանքներ սկսել մասլիխատների պատգամավորների արտահերթ ընտրությունների նշանակման, նախապատրաստման և անցկացման ուղղությամբ: