Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:
«Եվրամիության պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց ընտանիքների և սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է Վիկտորինի Twitter-ի միկրոբլոգում: