• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ Հայանիստում կառուցվել է 432... 15:11
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը... 14:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն. վարչապետն անդրադարձել է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքներին
Հասարակություն
13:4219 Հնվ, 2023

Պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն. վարչապետն անդրադարձել է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի մասնակիցները՝ վարչապետի գլխավորությամբ, հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ողբերգական դեպքի մանրամասներին, պատասխանատուների կողմից ներկայացվել են պարզաբանումներ: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: Իհարկե, գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, Պաշտպանության նախարարի հետ մասնավորապես: Պարոն Պապիկյան, ներկայացրեք նախնական տվյալը՝ ինչ է տեղի ունեցել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, նախնական տվյալներով՝ մասնավորապես, Ռազմավան ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել:

Նիկոլ Փաշինյան - Բնականաբար, այն բանից հետո, երբ պարզ էր արդեն անշրջելի հետևանքների վերաբերյալ, առաջին հարցը, որ ծագում էր, հետևյալն է. պետք է պարզաբանել՝ ով և ինչ չի արել: Պիտի արձանագրեմ, որ մենք պարզեցինք հետևյալը, չնայած պարզելու շատ բան էլ չկար. ինչպես նախարարը նշեց, պարոն Քյարամյան, Դո՞ւք էլ եք հաստատում, Քննչական կոմիտեի տվյալներո՞վ էլ է, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է, և հնարավոր չի եղել մարել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան - Այո, պարոն վարչապետ: Գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել, դեպքի առթիվ հարուցվել է, նախաձեռնվել է վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ: Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, որոնք ամբողջ գիշեր աշխատել են: Ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավական հիմնավորվել է:

Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պարզել ենք նաև, որ, ըստ էության, Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց, իհարկե, հեռավորությունը բավական մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում պատշաճ ժամկետում տեղ է հասել: Բայց ուզում եմ շարունակել միտքը. պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին» և հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար:

Իհարկե, ամբողջ տեքստը պետք չէ հրապարակել, 7-րդ կետում նշվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»: Այսինքն՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը: Բայց մենք ի՞նչ ենք պարզում: Պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել - պիտի այսօր ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են - այլև փորձ է արվել վառարան օգտագործելու համար: Ընդ որում, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի - փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել: Հույս ունեմ, որ, իհարկե, նախաքննությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները:

Բայց նաև ուզում եմ ասել հետևյալը, որ երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում Զինված ուժերի տարբեր մարտական դիրքերով և ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը Պաշտպանության նախարարին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. մեր ավանդական մոտեցումը, որ, այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվենք, պետք է ուղղակի դադարեցնենք, և այն ժամանակ ես հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ, եթե ծառայությունը, կարգապահությունը պատշաճ իրավիճակում չէ, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն: Այդ առումով՝ ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը: Բայց նաև հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն: Պարոն նախարար, զեկուցեք, թե այդ առումով ինչ եք արել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև՝ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով, այնուհետև N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, N զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ:

Նիկոլ Փաշինյան - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ բոլոր պաշտոնյաները Գլխավոր շտաբի պետի հիշատակված հրամանն իրականացնելու այս կամ այն չափով պատասխանատվություն են ունեցել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, նրանց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ:

Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք 3 հոգի բուժհաստատություններում: Տիկին Ավանեսյան, ունե՞ք տեղեկություն՝ ինչ վիճակում են նրանք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ 3 վիրավոր ունենք Այրվածքաբանության կենտրոնում. 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է:

Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ 3 հոգի են, այրվածքներ ստացած այլ զինվորականներ չկան: Ընդհանուր առմամբ, կրկին եմ ասում, այն, ինչ մենք բարձրաձայնեցինք, խոսքը պաշտոնեական պատասխանատվության մասին է: Թե քրեական և այլ կարգի պատասխանատվության օբյեկտներն ովքեր են, արդեն քրեական գործի և վարույթի ընթացքում պիտի պարզվի: Բայց ակնհայտ է նաև, որ ամենապրիմիտիվ հակահրդեհային կանոնները չեն պահպանվել: Կներեք, եթե նույնիսկ Գլխավոր շտաբի պետի այս հրամանը չլիներ, որքան այսօր ես հասկացա, առավոտյան երբ քննարկում էինք, պարոն Պապիկյան Դուք բերել էիք փաստաթուղթ, որտեղ առանց այս հրամանի արդեն ամեն ինչ կարգավորված է, այսինքն՝ նույնիսկ վերահիշեցման անհրաժեշտություն չկա: Մարդիկ պետք է տիրապետեն իրենց աշխատանքին յուրաքանչյուրն իր գծով, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր գծով: Այո, պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն:

Եվ սա վերաբերում է, իմիջիայլոց, ուզում եմ մեր տեսչական մարմինների ուշադրությունը հրավիրեմ, կրկին քանի անգամ այս թեմայով խոսել ենք, զինվորական ծառայությունն առանձին, բայց մենք քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք այդ պատճառներով չենք փակում, որպեսզի չստացվի, որ մի քանի 100 մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք: Բայց կրկին ես հանձնարարում եմ, որ կոմպրոմիս պետք է չլինի, ուղղակի այդպիսի դեպք չլինի: Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք, ուղղակի գնացեք և փակեք, ֆիզիկապես փակեք: Թող ներդնողը կամ պատշաճ նեդրումներ անի, հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ, այդտեղ առևտուր անողները թող գնան, այլ տեղում անեն առևտուր, որտեղ հակահրդեհային կանոնները, անվտանգությունը պատշաճ ապահովված են: Հակառակ դեպքում մենք ուղղակի սենց արձանագրելով գնալու ենք առաջ: Որքան էլ դժվար որոշում լինի, հստակ գնացեք, փակեք, այսօրվանից: Այս շարքը պետք է կանգնեցնել:

Դիտումների քանակ348
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր 21:3812 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը 21:2612 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին. ներկայացվել են ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները 21:1112 Դեկ, 2025
  • Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը․ Ավինյան 21:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Փորձում են կոնֆլիկտը հարատև դարձնել. պատգամավորը՝ ԼՂ վերադարձի խոսույթի մասին 21:0012 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 20:5912 Դեկ, 2025
  • Բացահայտվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի հանգամանքները. ՔԿ 20:5412 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5112 Դեկ, 2025
  • Նախարար Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ՀՀ տեսլականը 20:4512 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 20:4112 Դեկ, 2025
  • Ուկրաինան հայտնել է Կասպից ծովում ռուսական զենքով լի երկու նավի վրա հարձակման մասին 20:3612 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015