Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի առնչությամբ «Լուրերի» լրագրող Տաթև Խաչատրյանը զրուցել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վարդան Վարդանյանի հետ:
«Նշանակվել են փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող վկաներ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ վաշտի տեղակայման վայրի կացարանում հրդեհը բռնկվել է զինծառայողի կողմից վառարանն ավտոբենզինով վառելու փորձ կատարելու հետևանքով»,- տեղեկացրել է Վարդանյանը:
Վարդան Վարդանյանի խոսքով՝ դեպքի վայրից բազմաթիվ առարկաներ են առգրավվել:
Հիշեցնենք՝ հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են:
Քրեական վարույթի շրջանակում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել: