Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու և վնասելու, անօրինական միգրացիայի կազմակերպման ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, համակարգչային հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: