Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Ազատում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է դեսպանի Facebook-ի գրառման մեջ: