ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
Կատարվում է նախաքննություն: