Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հիշատակը:
«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- ասաց Փաշինյանը: