Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել այսօր զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ:
«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել»:
ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց.
«Գիշերը 1:30-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ:
Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ներգրավվել են նաև փորձագետներ: Կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»: