ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«Եվրամիությունը ԵԱՀԿ-ում մտահոգություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ: