Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր ունենք: Ներկայացնելով ՊՆ N զորամասում տեղի ունեցած
հրդեհի հետևանքով վիրավորների վիճակը՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: