ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինենը ցավակցություն է հայտնել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին:
Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշված է ցավակցական տեքստում: