Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Սիրիայում և ընդգծել Աստանայի գործընթացի կարևորությունը՝ որպես իրավիճակի կարգավորման մեխանիզմ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին։ Նշվել է Աստանայի գործընթացի շրջանակներում սերտ համակարգումը շարունակելու կարևորությունը՝ որպես սիրիական կարգավորման աջակցության առանցքային մեխանիզմ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։