Իրանի Իսլամական Հանրապետության ու Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին հուշագիր է ստորագրվել:
Արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում՝ միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում: Այս մասին հայտնել է РИА Новости գործակալության թղթակիցը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Պաքի ներկայությամբ։