ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:
«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թ. հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում՝ զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Նա վիրավորներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: