Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ:
«Մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց վատթարացող հումանիտար իրավիճակով։ Համապատասխան կողմերին կոչ եմ անում օպերատիվ կերպով վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում իրենց խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Մենք պատրաստ ենք նպաստելու այս հարցում նրանց ջանքերին»,- նշել է պաշտոնյան: