44-օրյա պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով ցուցմունք է տվել ավագ նշանառու Վլադիկ Բարսեղյանը:
Վկան պատմել է, որ Վահանյանի հրամանով բարձրացել են Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա, իսկ մարտը սկսելուց հետո հրամանատարին չի տեսել:
Նրա խոսքով՝ Վահանյանը փախուստի է դիմել, իրենք մոտ 20 հոգով նահանջել են, մյուսների ճակատագրով չի հետաքրքրվել:
Ըստ մեղադրանքի՝ Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում Վահանյանն ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը՝ գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:
Դատավորի հարցին՝ ի վերջո, ում մեղքով այս ամենը եղավ, վկան պատասխանել է՝ բոլորիս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան