Նախարար Վահան Քերոբյանը Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա էին երկրամասի գործարարները։
Համաժողովի ընթացքում նախարարը Lions ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում: