Ադրբեջանցի կեղծ բնապահպանները սադրանքի են դիմել Արցախ վերադարձող երեխաների ճանապարհին:
Մոտեցել են նրանց տեղափոխող ավտոմեքենային, ներխուժել, փորձել նկարահանումներ անել, երեխաներից մեկն ուշաթափվել է: Միջամտել են խաղաղապահները, ինչից հետո մեքենան կարողացել է անարգել շարժվել:
Ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների սադրանքին արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ասել, որ սա նախկին նման գործողությունների անպատժելիության հետևանքն է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: