Գործազրկությունը Հայաստանում տարբեր տարիներին հիմնականում տատանվել է 16-19%-ի միջակայքում, իսկ այժմ այն պատմական նվազագույնի վրա է՝ 11,6%։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և կից տեղադրել վիճակագրական տվյալներ պարունակող գրաֆիկական լուսանկար: