Հունվարի 17-ին Ներքին գործերի նախարարությունը Գորիսում կազմակերպել էր պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր нերքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «ICITAP» ծրագրի պատասխանատուները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Գրիգոր Տաթևացու հրապարակում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։
Միջոցառմանը ներկա ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկություններն ու ծառայությունում կանանց դերի կարևորությունը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակում, պարեկային ծառայության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, ինչպես նաև տեղերում դիմումների ընդունման նպատակով մարզային այցերը շարունակվում են։