Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում, որի ժամանակ էլ հայտարարել է հանրապետությունում ընտրությունների օրը։ Այն անցկացվելու է մայիսի 14-ին: Այս մասին հայտնում է Haber7-ը։
Հիշեցնենք, որ 1950 թվականի մայիսի 14-ի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ժողովրդի մեծ աջակցությամբ վերջ դրեց Ժողովրդահանրապետական կուսակցության 27-ամյա միակուսակցական կառավարմանը։ 1950 թվականի ընտրությունները, որոնց ժամանակ առաջին անգամ օգտագործվեց գաղտնի քվեարկության և բաց դասակարգման մեթոդը, համարվում են Թուրքիայի պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները։ «Մեր ժողովուրդը 73 տարի անց նույն օրը կպատասխանի ընդդիմադիր 6-կուսակցական դաշինքին»,- ասել է Էրդողանը։
Նախատեսվում է նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել նույն օրը։ Հաղթող թեկնածուն առաջիկա հինգ տարիներին կդառնա հանրապետության նախագահ։