ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցին։
«Ես վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների` երկու երկրի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհի վերականգնման ուղղությամբ քայլերի մասին: Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված»: