Ամերիկացի հրահանգիչները պարտավորվել են 10 շաբաթվա ընթացքում ուկրաինացի զինվորականներին պատրաստել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը գործարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, հայտնում է ՊՆ АрміяInform պորտալը։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի հաջողությունները մարտի դաշտում հնարավոր չէին լինի նաև առանց արտասահմանյան գործընկերների զգալի օգնության։
Ռեզնիկովը վստահություն է հայտնել, որ 2023 թվականը կլինի Ուկրաինայի և նրա դաշնակիցների հաղթանակի տարի։
Պենտագոնը տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականների ուսուցումը Patriot համակարգերի օգտագործման համար կտևի մի քանի ամիս: Հունվարի 16-ին ուկրաինական բանակի մոտ 100 զինծառայողից բաղկացած խումբը վերապատրաստման նպատակով ժամանել է ԱՄՆ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։