ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը կոչ է արել անհապաղ և լիարժեքորեն վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Թվիթերում նա գրել է, որ սննդի, դեղորայքի և այլ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը էական նշանակություն ունի տուժած բնակչության իրավունքների իրացման համար: