ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:
Արդյունքում պարզվել է որ 2022 թ. հունվարի 1-ից 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր թվով 515․557 տեղեկություն ստանալու հարցում, որից 477․066-ը՝ գրավոր, իսկ 38․491-ը՝ բանավոր:
Տեղեկություն ստանալու գրավոր հարցումներից մերժվել են 906-ը, իսկ 172-ը վերահասցեագրվել են այլ մարմին: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: