Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը:
Կառավարությունը նախագծով նպատակ ունի ընդգծել ռազմական խաղերի կարևորությունը:
Առաջարկվում է բանակային խաղերը ևս ներառել պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգևավճար, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ Օլիմպիական խաղերից են ստանում:
Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ է ստեղծվում, որը հնարավորություն կտա Կառավարությանն ավելի հեշտ իրականացնել ծրագրերը: