Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերին:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:
Նախարարը նաև ընդգծել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար»,- նշված է գրառման մեջ: