ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Մտքեր են փոխանակվել մասնավորապես Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքի շուրջ:
Փոխվարչապետը կարևորել է ԵՆԲ դերը վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում և ներկայացնել Կառավարության համար առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր է խորացնել Բանկի հետ հետագա համագործակցությունը:
Քննարկվել են այդ թվում նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում Հայաստանի մասնակցության ու ԵՆԲ հետ համագործակցության հեռանկարները: