Ղազախստանում փոխվել են ներգաղթյալների, այդ թվում՝ ԵԱՏՄ քաղաքացիների մուտքի և կեցության կանոնները՝ ասված է երկրի կառավարության որոշման մեջ:
Նշվում է, որ Ղազախստանում գտնվելու թույլատրելի ժամկետն այսուհետ ավարտվում է պետական սահմանը հատելու օրվանից 30-րդ օրացուցային օրը լրանալուց հետո, յուրաքանչյուր 180 օրացուցային օրվա ընթացքում՝ գումարային 90 օրացուցային օր:
Ավելի վաղ առանց վիզայի ժամանող ներգաղթյալների և ԵԱՏՄ քաղաքացիների համար Ղազախստանի պետական սահմանը հատելու օրվանից 180 օրվա սահմանափակում չի եղել։ Նախկինում Ղազախստանում գտնվելու թույլատրելի ժամկետը ավարտվելուց հետո նրանք կարող էին դուրս գալ երկրից և նորից մուտք գործել, որպեսզի կացության օրերի հաշվարկը կրկին սկսվի։