ՄԱԿ-ի արդարատության միջազգային դատարանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեցիայի կիրառման շրջանակում հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին:
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու հայցը:
Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով անարգել տեղաշարժ, իսկ Ադրբեջանը՝ Ռուսաստանի վերահսկողության տարածքում գտնվող՝ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց ազատ տեղաշարժի հնարավորություն է պահանջում: Սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի փաստարկել, որ՝ այսպես կոչված «բնապահպաններին» խոչընդոտողը Հայաստանն է, այլև չունի ապացույցներ, որ նրանց մեջ կան բժշկական օգնության կարիք ունեցողներ:
Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան) - Հայկական կողմին հաջողվել է միջազգային ատյաններում որոշակի ընդհանուր կարծիք ձևավորել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, այլ հակառակը՝ լարվածությունը մեծացնելը, և ի վերջո անել այն, ինչի մասին Հայաստանը մեկ այլ դատարանում նշում է: Դա էթնիկ զտում է:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան