Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը Twitter-ի իր միկրոբլոգում ամփոփել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը:
«Քննարկել ենք լարվածությունը Ղարաբաղի տարածաշրջանում: Երկուսս էլ համաձայնել ենք, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորում: Մենք կոչ ենք անում բանակցային, համապարփակ և կայուն խաղաղության հասնել միջազգային հանրության աջակցությամբ: Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին»,- գրել է Էստոնիայի նախագահը: