Առաջարկվում է գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով, օրենքը կարդիականացվի և կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները:
Արդյունքում «Գաղտնի դրոշմագիր» ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան հատուկ կարևորության «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենսդրական փաթեթը:
«Պետական գաղտնիքի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները: